211652_close_icon

Առողջապահական ապահովագրության համակարգը ևս մի մակարդակով կմոտեցնի մեր քաղաքացիներին երջանկությանը. Փաշինյան

views-count2290 դիտում article-date 13:38 04-06-2025
Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ: Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը: Եվ մեր տրամաբանությամբ՝ ինչ որ մենք ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունն է՝ առողջապահական համակարգի արտահայտությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ առողջապահական համակարգում լիզինգի ծրագիր են իրականացնում, որով թե՛ մասնավոր, թե՛ առողջապահական կազմակերպությունները սարքեր-սարքավորումներ են ձեռք բերում:

«Դրա շահառուն մարդն է, և, իհարկե, առողջապահական ապահովագրության համակարգը, մեր պատկերացմամբ, այն է, ինչը ևս մի մակարդակով կմոտեցնի մեր քաղաքացիներին երջանկության:

Ինչ է նշանակում ստեղծագործ լինել: Ստեղծագործ լինել նշանակում է՝ ունենալ պատշաճ կրթություն: Առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ: Ինչ է նշանակում սոցիալական միջավայր ունենալ: Նշանակում է, օրինակ, բնակավայրերում ունենալ զբոսայգիներ»,- նշեց նա:

Շարունակելով երջանկության թեման՝ վարչապետը նշեց՝ մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ տրանսպորտային համակարգ, զարգացած ճանապարհային ենթակառուցվածքներ, զարգացած օդային տրանսպորտ:

Փաշինյանի խոսքով՝ հիմա հնարավոր է մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել:

«2016 թվականին հնարավո՞ր էր նման բան»,- հարց ուղղեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր