211652_close_icon

Զինծառայողների կրկնապատկվող աշխատավարձից 20-25 հազար դրամ կհատկացվի առողջապահական ապահովագրության համար. Փաշինյան

views-count880 դիտում article-date 15:30 09-02-2023
Քանի որ մենք առողջապահական համապարփակ ապահովագրման  համակարգ ենք ներդնում, որոշում ենք կայացրել, որ զինծառայողների առնվազն կրկնապատկվող աշխատավարձից որոշակի չափ, ըստ նախնական հաշվարկների՝ 20-25 հազար դրամ, կդեպոնացվի կամ ինչ-որ ձեւով կհատկացվի առողջապահական ապահովագրության համար: Այս մասին Կառավարության  այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մտածեցինք, որ ավելի լավ է վարվենք այդպես, այդ աշխատավարձը գործնականում մարդիկ ստացած չլինեն, որ չստացվի, որ մենք իրենց ձեռքից վերցնում ենք այդ աշխատավարձը՝ չնայած էլի իրենց համար: Ճիշտ է, մեր զինծառայողներն այսօր էլ օգտվում են պետպատվերից, բայց ուզում եմ ընդգծել, որ առողջապահության ապահովագրությունը փողի մասին չէ, այն առաջին հերթին որակի մասին է: Մենք համոզված ենք, որ այդ համակարգի ներդրմամբ մարդիկ շատ ավելի լավ որակի ծառայություններ ստանան»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր