Հանցագործություններ, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հանցագործություններ, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու
Ուսանողներից մեկը, ով երեկ ԵՊՀ-ում մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, մանրամասներ է պատմել դրանից:
Մասնավորապես, ասել է, թե իբրև Փաշինյանն իրենց տեղեկացրել է, որ հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ ստուգել հոգևորականների կուսակրոնության խախտման դեպքերը:
Անկեղծ ասած, գրեթե 100%-ով հավատում եմ այդ ուսանողի պնդմանը, որովհետև Փաշինյանի գրառումների տրամաբանությունը նույնն է:
Եվ այսպես, մի քանի եզրահանգում անենք.
Վարչապետը չունի որևէ իրավական հիմք՝ հանձնարարելու ԱԱԾ-ին կամ այլ մարմիններին վերահսկել եկեղեցու ներքին կարգը։ Սա կարող է դիտվել որպես իշխանության չարաշահում կամ պետության ու եկեղեցու անջատման սկզբունքի խախտում։
Կուսակրոնությունը կրոնական ու բարոյական պարտավորություն է, ոչ թե իրավական կատեգորիա, որը կարող է վերահսկվել պետության կողմից։ Ստուգման մեթոդներն ինքնին կարող են խախտել անձնական կյանքի և հավատքի ազատության իրավունքները (ՀՀ Սահմանադրության 41-42-րդ հոդվածներ)։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» օրենքի (2007) 2-րդ հոդվածը բառացի սահմանում է. «Եկեղեցու ինքնավարությունը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր կառավարման, կարգադրության, կարգապահության և ուսմունքի հարցերում ինքնուրույն և անկախ է։
Պետությունը չի միջամտում Եկեղեցու հոգևոր և ներքին կյանքին»:
Եթե ԱԱԾ-ի կամ իրավապահների ռեսուրսներն օգտագործվում են ոչ ազգային անվտանգության, այլ կրոնական հարցերի քննության նպատակով, ապա դա հակասում է թե՛ ԱԱԾ մասին օրենքին, և թե՛ ազգային անվտանգության համակարգի գործառույթներին։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածը բառացի սահմանում է. «Պետական մարմինները չեն կարող իրացնել վերահսկողական կամ կարգադրական լիազորություններ Եկեղեցու ներսում»:
Նույն օրենքը փաստում է, որ հոգևոր կարգապահության հարցերը (օր.՝ կուսակրոնության խախտում) պետք է քննվեն բացառապես Մայր Աթոռում, ոչ պետական մարմնի կողմից։
Սա այն դեպքն է, երբ Փաշինյանը չի կարող «վատ» օրենք կամ Սահմանադրություն ընդունելու համար մեղադրել «նախկիններին», որովհետև միջազգային փորձին ապավինել չի կարող:
Օրինակ, Ֆրանսիայում, դեռևս 1905թ-ին ընդունված օրենքը սահմանում է խիստ բաժանում (լաիցիզմ)՝ պետության և եկեղեցու միջև:
Եկեղեցու ներքին կարգի նկատմամբ պետական միջամտությունը դիտվում է որպես լաիցիզմի խախտում։
Գերմանիայում հոգևոր կարգի խախտումները կարգավորվում են եկեղեցական իրավունքի հիմքով, ոչ թե քրեական կամ վարչական օրենսդրությամբ։
ԱՄՆ-ում որևէ պետական մարմին չի կարող ստուգել հոգևորականի հավատարմությունը կամ անձնական վարքը՝ որքան էլ այն սկանդալային լինի։
Անգլիկան եկեղեցին պետական է, բայց անգամ այնտեղ պետությունը չի կարգավորում հոգևոր կարգապահությունը։
Կուսակրոնության կամ վարքականոնների խախտման հարցերը քննվում են եկեղեցու ներսում՝ եկեղեցական դատարաններում։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարության քողի տակ, ստեղծում է մի մոդել, որ ինքնին հակաիրավական, հակադեմոկրատական, հակասահմանադրական է:
Նիկոլ Փաշինյանը՝ իր գրառումներով ու գործողություններով, խախտում է սահմանադրական կարգը, թույլ է տալիս պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Սրանք կոնկրետ հանցագործություններ են, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու»: