211652_close_icon

Քննարկվել է Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցությունը

views-count658 դիտում article-date 23:24 03-06-2025
Հունիսի 3-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի:

Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների:

 

Նմանատիպ նյութեր