211652_close_icon

Փաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

views-count2569 դիտում article-date 22:02 03-06-2025
Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն թիրախավորող հայտարարությունների առնչությամբ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այս մասին գրել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝
(1) հանրությանը ծառայելու գիտակցումը,
(2) հավատարմությունը հանրային շահին,
(3) բարեկրթությունը և հարգալիրությունը,
(4) բարեխղճությունը,
(5) օբյեկտիվությունը:

Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը:

Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:

Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր