211652_close_icon
views-count2408 դիտում article-date 17:28 19-11-2021

Լավրովն անդրադարձել է ԼՂ հարցով եռակողմ հանդիպման հնարավորությանը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել, համաձայնվեն դրա հետ»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումներ դեռ պլանավորված չեն: Նրա խոսքով, եռակողմ շփումների համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր