211652_close_icon

Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցը կազմակերպեց յուրահատուկ և տպավորիչ «Դեպի երազ» խորագրով Վերջին զանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12844 դիտում article-date 21:02 02-06-2025
2024–2025 ուսումնական տարին հայտարարված է մշակութային տարի, և այդ խորհրդանշական շրջանակում Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցը կազմակերպեց յուրահատուկ և տպավորիչ Վերջին զանգ՝ «Դեպի երազ» խորագրով, որը կայացավ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ դպրոցի տնօրեն Նարինե Վարդանյանի նախաձեռնությամբ։ Իրականացման գործում անմիջական մասնակցություն ունեցան 9 «Ա» դասարանի դասղեկ Արփինե Հովսեփյանը և 9 «Բ» դասարանի դասղեկ Արփինե Փարսադանյանը, որում ներգրավված 57 շրջանավարտներից ունեին իրենց յուրահատուկ դերն ու նշանակությունը։ 

 Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նարինե Վարդանյանը, ով ողջունելով ներկաներին, հպարտությամբ նշեց աշակերտների ձեռքբերումները և ավանդույթի համաձայն,շ մաթեմատիկայի ոլորտում աչքի ընկած աշակերտներին պարգևատրեց Զոյա Գևորգյանի անվան կրթաթոշակներով։
 Աշակերտները ներկայացրեցին գեղարվեստական բեմադրություններ՝ հիմնված Պարույր Սևակի և այլ մեծերի ստեղծագործությունների վրա։ Ազգային պարերը միջոցառմանը հաղորդեցին գունեղություն, իսկ տեսանյութերը՝ նվիրված ընկերությանը և Հայաստան աշխարհին, հուզեցին ներկաներին՝ հիշեցնելով մանկությունը, ուսուցիչների տված խորհուրդներն ու հայրենիքի արժեքը։

 Մասնավորապես Հայաստան բաժնում ցուցադրվեց մեր երկրի բնությունն ու մշակութային հարստությունները, ներառյալ Լոռու մարզը և Վանաձոր համայնքը, որոնք ուղիղ կապ ունեին դպրոցական կյանքի հուշերի հետ։

 Շրջանավարտները բեմում հավաքեցին Հայաստանի Հանրապետության քարտեզը մարզերով, հանդիսավոր կերպով բարձրացրեցին ՀՀ զինանշանը, իսկ վերջին հատվածում հնչեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը, որի ընթացքում բարձրացվեց ՀՀ դրոշը։

Դասղեկներ Արփինե Հովսեփյանը և Արփինե Փարսադանյանը հանդես եկան ոչ միայն որպես կազմակերպիչներ, այլև՝ հոգևոր ուղեկիցներ իրենց աշակերտների համար։ Նրանց նվիրվածության, ջանասիրության և սիրով լի վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ միջոցառման իրականացման այս գեղեցիկ արդյունքը։

Աշակերտներն իրենց ելույթներով ու վարքով հաստատեցին, որ դասղեկների դերը անգնահատելի է։ Նրանք կարողացան համախմբել աշակերտներին, ձևավորել միասնական թիմ, որտեղ իշխում էին փոխադարձ հարգանքը, պատասխանատվությունը և ընկերությունը։

 Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր