211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9583 դիտում article-date 17:44 02-06-2025
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարաննի Հարոյանն ու կրտսեր պարեկներ Շիրազ Բարսեղյանն ու Ռաֆայել Աթոյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր