211652_close_icon

Ձեր թե´ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է. Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը երեխաներին

views-count2182 դիտում article-date 14:57 01-06-2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։
Ձեր` թե´ ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:

Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես:

Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է`
առողջ սնունդ
ֆիզիկական ակտիվություն
խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն
ամրակապված ու քարսիթով երթևեկություն
կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում

Իսկ այսօր մաղթում եմ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները…

Սիրում եմ ձեզ»։
 

Նմանատիպ նյութեր