211652_close_icon

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

views-count1759 դիտում article-date 09:20 01-06-2025
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին․ Աշրաֆ Հակիմին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ է խփեց իր նախկին թիմի՝ «Ինտերի» դարպասը։

Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց 19-ամյա Դուե Դեսիրեն։ Ֆրանսիացին դարձավ պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը եզրափակիչում դարձավ է ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ։

Խաղի վերջնամասում մեկական անգամ էլ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան և Սենի Մայուլուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «ներաձուրիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե։

Armsport

 

Նմանատիպ նյութեր