211652_close_icon
views-count1243 դիտում article-date 22:59 31-05-2025

Կալլասը ցանկանում է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ

«ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ  նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, ինչպես առաջարկել է սենատոր Լինդսի Գրեհեմը»,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մենք պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի նա էլ խաղաղության ձգտի։ Ահա, Ամերիկայում առաջարկներ են հնչում՝ սենատոր Գրեհեմի և մյուսների կողմից՝ նախատեսող շատ խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և, իհարկե, մենք ցանկանում ենք, ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա»,- ասել է Կալլասը:

Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, քանի որ «Ուկրաինան ուզում է խաղաղություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ»։

Նմանատիպ նյութեր