211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, կրկին թիրախավորելով հոգևորականներին

views-count1645 դիտում article-date 09:28 31-05-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում, կրկին թիրախավորելով հոգևորականներին։ Նա, մասնավորապես, նշել է.

«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը մեջբերում է արել Սաղմոսից.

«Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,

իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,
եւ նրանց սրտերն ունայնացած են:
Սաղմոս 5»։

Նմանատիպ նյութեր