211652_close_icon

Ախուրյանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ. Փաշինյան

views-count595 դիտում article-date 17:22 30-05-2025
Ախուրյանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

«Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը ևս հատկացվել է Կառավարության կողմից:

Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաև տեխնիկական այլ միջոցներ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր