211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ մայիսի 30-ին` Աբովյանում և Գյումրիում

views-count679 դիտում article-date 23:44 29-05-2025
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

 

Նմանատիպ նյութեր