211652_close_icon

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստին» կեղծ տուժող է ցուցմունք տվել

views-count2281 դիտում article-date 20:11 29-05-2025
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։

Այս անգամ ոմն տուժող Էլմիր Աբբասովը պնդել է, թե վնասվածք է ստացել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ընդ որում՝ նա հայկական կողմին մեղադրել է արգելված զինամթերքի՝ թունավոր և հրկիզող արկերի կիրառման մեջ։

Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ մասնակցել է ապրիլյան մարտերին՝ նշելով, որ առաջին անգամ է լսում, թե ինչ է ներկայացված այստեղ։

 «Դատավարությունը» կշարունակվի վաղը։

 

Նմանատիպ նյութեր