211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավոր

views-count2410 դիտում article-date 10:35 29-05-2025
Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել:

Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:

Այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները որպես կանոն լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:

Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս` ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:

Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցում, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր