211652_close_icon
views-count3554 դիտում article-date 17:33 27-03-2021

Փշրված պատրանքներ. Փաշինյանը երկիրը ղեկավարում է ինչպես մի օրաթերթի խմբագրություն. Le Monde–ի անդրադարձը՝ Հայաստանում ստեղծված իրադրությանը․ Tert.am

«Բավական է տալ Նիկոլ Փաշինյանի անունը, որ նախկինում նրան աջակցող և սատարող քաղաքացիների դեմքը ծամածռվի»,- հեղինակավոր ֆրանսիական Le Monde օրաթերթի լրագրող Ֆաուստին Վինսենտն այս եզրակացությամբ է Հայաստանի մասին իր հոդվածը սկսել: Գրում է Tert.am-ը։

Նա զրուցել է ինչպես պատահական անցորդների հետ, այնպես էլ Փաշինյանի երբեմնի գործընկերների հետ, որոնք անկեղծացել են, թե որ կազմեն վարչապետի ձախողումների ցանկը, ապա կանգ առել հնարավոր չի լինի. «Փաշինյանը մեզ չափազանց հիասթափեցրել է»,- խոստովանել են նրանք:

Le Monde-ը գրել է, որ «Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, որը 2018-ին խաղաղությամբ եկավ իշխանությամբ, որ վտարի քաղաքական նախորդ էլիտային, Լեռնային Ղարաբաղի պատերազմի ծանր պարտությունից հետո՝ սեփական քաղաքացիների աչքերում այժմ դարձել է նվաստացած և պարտված Հայաստանի խորհրդանիշը: Ժողովուրդը նրան չի ներում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագիրը ստորագրելու համար, ինչի հետևանքով Հայաստանը տարածքային և մարդկային զգալի կորուստներ ունեցավ:

Հոդվածագիրը նաև պատմել է, որ պատերազմի ավարտից հետո մի քանի տասնյակ ընտանիքներ սպասում են, որ որևէ լուր իմանան ռազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին, 74 զինվոր գերի է Ադրբեջանում, Արցախի հազարավոր բնակիչներ կորցրել են իրենց տունն ու տեղը, իսկ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է:

Հեղինակավոր օրաթերթը ներկայացրել է, որ ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով Հայաստանի նախագահը, եկեղեցական դասը, բանակը պահանջում են վարչապետի հրաժարականն ու կոչ անում արտահերթ ընտրությունների իրականացում, բայց վարչապետը դիմադրում է ու շարունակում է զբաղեցնել իր աթոռը: Պարբերականը տեղեկացրել է նաև, որ հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններում վարչապետը 20 տոկոս ձայն կկարողանա հավաքել:

«Պատմության պատահար. Փաշինյանը ճիշտ պահին, ճիշտ իրավիճակում հայտնվեց»,- Նիկոլ Փաշինյանի մասին այսպես է խոսել վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ ֆրանսիական օրաթերթի՝ վարչապետի նախկին ընկեր և գործընկեր Գեղամ Նազարյանն էլ ընդգծել է, որ Փաշինյանը անկայուն, անփորձ մարդ է, որին վրեժ լուծելու միտքն է համակած. «Նա ինքն իրեն անարդարության զոհ էր ներկայացնում, մի խեղճ մարդ, որը բնավ այդպես չէր: Նա ատելություն սերմանեց բոլորի հանդեպ»:

«Նիկոլ Փաշինյանը երկիրը ղեկավարում է մի օրաթերթի խմբագրություն կառավարելու պես, բայց որևէ հենք չունի»,- պարբերականին վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համահիմնադիր, կուսակցության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը: Նա ասել է, որ 2018-ին փողոց դուրս չի եկել, չի սատարել Փաշինյանին, քանի որ նկատել էր ժամանակին, որ երկիրը դեպի փակուղի է տանում, երկիրը կառավարելու այլընտրանքային ծրագիր չէր առաջարկում, նա զբաղված էր միայն նախկիններին քննադատելով:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին ղեկավար Հովհաննես Ղազարյանն էլ նշել է, որ Փաշինյանը դավաճանել է հեղափոխության արժեքները. «Նա հիմա միայն զբաղված է ամեն գնով իր իշխանությունը պահելու գործով»:

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր