Թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին,նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:
Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների»,-գրել է նա:
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձել էր հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացել է թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի: