Ֆրանսիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ զետեղեցին: