211652_close_icon

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը մեկնաբանել է Մակրոնի և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը

views-count925 դիտում article-date 16:36 26-05-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, ցանկացել են մի փոքր զվարճանալ։ Այսպես է մեկնաբանել Ելիսեյան պալատի ներկայացուցիչը համացանցում տարածված տեսանյութը, որում առաջին տիկինն ինքնաթիռից դուրս գալուց առաջ «հարվածում» է նախագահի դեմքին, գրում է rbc.ru-ն՝ Liberation-ին հղումով։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն էլ հավելել է, որ միջադեպն աննշան է և չպետք է քննարկումների առիթ դառնա:

Հիշեցնենք, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը «հարվածել» է ամուսնու դեմքին. ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել, և համացանցում հայտնվել են «անհարմար» կադրեր: Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել սոցցանցերում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կադրերում երևում է, որ բացվում է նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին երևում է նրա կնոջ ձեռքը, որը թեթև հարված է հասցնում նախագահին։ Նշվում է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։

Նմանատիպ նյութեր