211652_close_icon

Աշխարհի տարբեր երկրներից հրեաները կհավաքվեն Ադրբեջանում

views-count1096 դիտում article-date 20:38 24-05-2025
2025 թվականի հոկտեմբերի վերջին Եվրոպական ռաբբիների համաժողովը (CER)՝ ռաբբի Պինխաս Գոլդշմիդտի գլխավորությամբ, Ադրբեջանում կանցկացնի խոշոր եռօրյա միջոցառում, որի նպատակն է ամրապնդել կապերն Ադրբեջանի, Իսրայելի և ողջ հրեա ժողովրդի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր անվանի և հարգարժան ռաբբիների՝ ներառյալ Իսրայելի գլխավոր ռաբբիներին։

Միջոցառման առանցքային թեմաներից մեկը կլինի Աբրահամյան համաձայնագրերին Ադրբեջանի հնարավոր միանալը։

Նմանատիպ նյութեր