211652_close_icon
views-count1589 դիտում article-date 13:36 18-07-2015

Բակո Սահակյանն ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր