211652_close_icon

Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը

views-count1630 դիտում article-date 18:37 24-05-2025
Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը երեկ պարզել են 2-րդ երեխայի սեռը: Մարիամն ինստագրամյան  իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նրանց 2-րդ բալիկն աղջիկ է լինելու:

«Շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների համար, մեզ հետ հավասար կիսեցիք մեր ուրախությունը»,- տեսանյութին կից գրել է Մարիամ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։

Նմանատիպ նյութեր