Հութիները կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռով։
Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։Սա երրորդ նմանատիպ գործողությունն է 24 ժամվա ընթացքում։
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, և բազմաթիվ իսրայելցիների ստիպել է թաքնվել ապաստարաններում։ Բացի այդ, օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։
Նա վերահաստատել է, որ իրենց գործողությունները կշարունակվեն և կընդլայնվեն մինչև Գազայի դեմ ագրեսիան դադարի և պաշարումը վերացվի։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի ավելի քան 120 բնակավայրերում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։
Ըստ հրապարակումների՝ «Բեն Գուրիոն» օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները դադարեցվել են, քանի որ հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և հայտնաբերվել է Եմենից արձակված հրթիռ։