211652_close_icon

Հայաստանի Հանրապետությունում սպառողներն ունեն պաշտպանության կարիք. օրենքի չիմացության հետևանքով հաճախակի է ոտնահարվում նրանց իրավունքը

views-count1945 դիտում article-date 19:14 21-05-2025
Հայաստանի Հանրապետությունում սպառողներն ունեն պաշտպանության կարիք. օրենքի չիմացության հետևանքով հաճախակի է ոտնահարվում նրանց իրավունքը:

Մայիսի 16-ին, «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում մեկնարկեց «Որակի նշան» կազմակերպության համանուն հաղորդաշարի եթերաշրջանի բացումը: Այն եթեր կհեռարձակվի հուլիսից, որի շրջանակում անաչառ կներկայացվեն ընկերությունների գործունեությունը, նրանց  ապրանքատեսակների որակական չափորոշիչների ցուցանիշները, թե՛ սպառողների համտեսի,  թե՛ լաբորատոր փորձաքննություններով արձանագրված արդյունքները`  խրախուսելով որակյալ արտադրանքի թողարկումը, ինչպես նաև արտերկրում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումը:

Այն միջազգային հարթակ է,  հեռուստատեսային տարբերվող ֆորմատ, որը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնությունում այն հայտնի է  «Контрольная закупка» անվանումով։
 
Տեղեկացնենք, որ «Որակի նշան» հաղորդաշարը կոմերցիոն նպատակ չի հետապնդում և ֆինասավորվում է «Որակի նշան» ընկերության կողմից։
 
Երեկոյի կազմակերպիչն էր Հայաստանում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ մեգանախագծերի հեղինակ «Որակի նշան» ընկերությունը: 

«Որակի նշան» ընկերությունը 2019 թվականից ի վեր իրականացնում է տարբեր մրցանակաբաշխություններ։ 2022 թվականից ընկերությունը «INTERNATIONAL QUALITY» մեծ ընտանիքի անդամ է։ 2022 և 2023թթ. ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում իրականացվեց  «Տարվա հանրային ծառայող, Տարվա ապրանքանիշ. Միջազգային որակի նշան Դուբայ-2023» մրցանակաբաշխությունը, որտեղ հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, և պարզապես  իրենց ոլորտի նվիրյալների անուններ: 2023թ. սեպտեմբերի 22-ին Փարիզում իրականացրեց «Տարվա լավագույն բժիշկ, բուժկենտրոն», «Միջազգային որակի նշան Փարիզ-2023» մրցանակաբաշխությունը. մրցանակի արժանացան նաև ազգությամբ ֆրանսիացի և ֆրանսիահայ բժիշկներ։

Նույն ձևաչափով «Միջազգային Որակի Նշան-Մոնակո-2024թ. մրցանակաբաշխություն անցկացվեց նաև Մոնակոյում։ Այս տարի ևս կանցկացվեն միջազգային մրցանակաբաշխություններ:  Սեպտեմբերին նախատեսվում է մրցանակաբաշխություններ անցկացնել Դուբայում,  իսկ տարեվերջին` հրաշագեղ Նյու Յորքում,  վերջին կանգառը կլինի մեր սիրելի մայրաքաղաք Երևանում։

«Որակի նշան» հաղորդմանը զուգահեռ, առաջիկայում նախատեսվում է  նաև «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարի մեկնարկը։ Հաղորդաշարի հիմնական առաքելությունն է սպառողին իրազեկել, արդյոք Հայաստան ներմուծվող ապրանքները անցնում են լաբորատոր ստուգումներ, սահմանում  հսկվո՞ւմ են, ինչպես նաև վերահսկված են արդյո՞ք արտադրման ժամկետները։ Կտեղեկացվի նաև, թե ինչպես են դրանք հասնում սպառողին, և արդյոք ներմուծված ապրանքատեսակները հայկական ապրանքանիշի տակ վաճառվում է,  թե՞ ոչ։

Հավելենք, որ այս տարի «Որակի նշան» ընկերությունը BSCOSMO միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ նախատեսում է առաջին անգամ Հայաստանում՝ Մարզահամերգային համալիրում, կազմակերպել սպառողների համար անվտանգ և որակական չափորոշիչներին համապատասխան ընկերությունների՝ նախադեպը չունեցող, և իր տեսակով չկրկնվող մասշտաբային «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-BSCOSMO-ԷՔՍՊՈ-2025» ցուցահանդես-վաճառք` սպառողին իրազեկելով, թե որ ընկերություններն են շուկայում իրենց ապրանքանիշով համապատասխանում որակապես բարձր  և անվտանգ չափորոշիչներին։  Նշենք, որ այս էքսպոն կտարբերվի մյուս էքսպոներից նրանով, որ լրատվամիջոցների օժանդակությամբ ընկերությունը ավելի հասանելի կդարձնի այն  ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև ամբողջ աշխարհում: Լրատվամիջոցների աջակցությամբ սպառողներին կներկայացվեն այն ընկերությունները, որոնք  հայկական շուկայում իսկապես ապահովում են որակ և վտանգ չեն ներկայացնում։

Հայկական արտադրանքը պետք է պաշտպանված լինի։ Իրականում դա է պահանջում տնտեսական զարգացման մոդելը և սպառողի շահը։ 

«Որակի նշան» ընկերություն․ մենք միասին կարող ենք ճանապարհ հարթել, որպեսզի որակյա՛լ սննդամթերքը հասնի հայ սպառողին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր