Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարը
Հնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։
«Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը»,- բրիտանական Financial Times թերթին ասել է Չոուդրին։
Պակիստանի զինված ուժերի խոսնակը կոչ է արել միջազգային հանրությանը հետ պահել Հնդկաստանին հակամարտության հետագա սրումից։ Պաշտոնյան նաև պնդել է, որ Նյու Դելին գործողությունը սկսել է «կեղծ պատրվակով»՝ մեղադրելով Պակիստանին ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ։