211652_close_icon
views-count1348 դիտում article-date 21:19 21-05-2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է նախապատրաստվում. Պեսկով

Աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

«Աշխատանքներ են ընթանում Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի հետ գերիների 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման շուրջ բանակցությունները:

Նմանատիպ նյութեր