211652_close_icon

Պապիկյանը իրանցի գեներալի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությունը

views-count2038 դիտում article-date 21:23 20-05-2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Նմանատիպ նյութեր