211652_close_icon

Ռոբսոնից և Թևանյան Նորիկից տուժած հայերին խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ. Արամ Ավետիսյան

views-count5063 դիտում article-date 15:59 20-05-2025
Օրեր առաջ HayqNews.am կայքին տված իմ հարցազրույցներից մեկում հանդես եկա կարևոր բացահայտումներով, ինչը մեծ արձագանք է ստացել ՀՀ-ում և ՌԴ-ում՝ մասնավորաբար, Մոսկվայում: Հարցազրույցում բացահայտել եմ կարևոր դրվագներ՝ ՀՀ-ից դուրս ապրող ու գործող մի շարք հայտնի անձանց գործունեության մասին:

 Հարցազրույցում հիշատակածս անձիք՝ ասածը հերքելու կամ  հաստատելու, կամ քաղաքական հարթության մեջ պարզաբանումներ տալու փոխարեն, նախընտրեցին  սպառնալիքների լեզուն, ախրանիկներով ու փողոցային խուժանով հարցերը լուծելու ճանապարհը, և սխալվեցին:

Այդպիսիք, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Իրենց՝ քաղաքական-հասարակական գործիչ համարող, իրենց իսկ համոզմամբ՝ հայերի  համար մեծ գործ անող որոշ շրջանակներ, փորձեցին քաղաքական  բանավեճը տեղափոխել փողոցային հարթություն,  գործի դնելով ակնհայտ քրեական ենթամշակույթով հաշվեհարդար տեսնելու գործելաոճ:

Հետևաբար, Ռոբսոնից և Թևանյան Նորիկից տուժած հայերին խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ:

Մոտ օրերս կհրապարակեմ նոր փաստեր և ձայնագրություն, որով կբացահայտեմ իրենց հայտնի գործիչ համարող ու հայերի անունից մեծ- մեծ խոսող պարոնների իրական դեմքը:

Այդ հրապարակումները հնարավորություն կտան, որպեսզի հայ ժողովուրդը տեսնի, լսի, թե իրականում ինչի հետ գործ ունի: Վստահ եմ, մեր ժողովուրդը կտա իր քաղաքական, իրավական գնահատականը:

 Կրիմինալը, թաղային խուժանը տեղ չունի ու չի կարող ունենալ մեր երկրում:

Քոչարյան Ռոբերտ, Թաթուլյան Ռուբեն, Թևանյան Նորիկ՝ մոտենում է քաղաքացու վրեժի ժամանակը: 

Նմանատիպ նյութեր