Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց․ առաջարկը չի ընդունվել
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի այգիներում ապօրինի կրպակների, շենք-շինությունների քանդման աշխատանքներին, նշել է, որ այդ գույքերը պատկանում են մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կապված են նախկին իշխանությունների հետ:
Ինչ վերաբերում է Մանկական երկաթուղու ճակատագրին, ապա Ավինյանը հայտարարեց, որ Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, և քաղաքապետարանը չի ընդունել այդ առաջարկը և չի ընդունելու նմանատիպ առաջարկներ:
«Նմանատիպ առաջարկները Երևանի քաղաքապետարանի համար ընդունելի չեն, և քաղաքապետարանը շատ կոշտ քաղաքականություն է վարում:
Երանի քաղաքապետարանը կդնի երկփուլ մրցույթի Մանկական երկաթուղու այդ հատվածը: Երբ ստանանք լավ նախագիծ, կտեղեկացնենք, որ կա Մանկական երկաթուղու վերակառուցման ծրագիր»,- ասել է քաղաքապետը: