211652_close_icon

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Երևան. հանդիպում կունենա Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ

views-count1762 դիտում article-date 14:31 19-05-2025
Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան:

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների գտնմանը:

Նմանատիպ նյութեր