211652_close_icon

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

views-count1480 դիտում article-date 10:00 19-05-2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Հարգելի գործընկերներ, օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։

Համոզված եմ, որ դրան հաջորդելու և դառնալու է շահարկման առիթ այն, որ ես  լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

Ես դիմում եմ ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերին, 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,-ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք, որ  Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ 

Նմանատիպ նյութեր