211652_close_icon

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները

views-count2212 դիտում article-date 17:31 18-05-2025
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները:

Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:

Այսօր Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Ահմադիանն ասել է, որ Իրանի և Հայաստանի «ռազմավարական հարաբերությունները» և բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:

 

Նմանատիպ նյութեր