211652_close_icon

Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները փորձել են խաթարել

views-count5379 դիտում article-date 20:26 08-01-2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում «Թուրքական հոսք» գազամուղի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ չնայած նրան, որ բացառապես բոլոր ոլորտներում փորձեր են արվում խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները, դրանք զարգանում են։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև զարգացող ռազմավարական համագործակցությունը նշանակալի արդյունքներ է տալիս, ինչի մասի վկայում է գազատարի շինարարության համատեղ նախագիծը; «Թուրքական հոսք» նախագիծը 2 ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան ու Հունգարիան:

Նմանատիպ նյութեր