211652_close_icon

Հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասն ազգայնացվեց

views-count2266 դիտում article-date 14:04 17-05-2025
2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել էր:

Նմանատիպ նյութեր