211652_close_icon

Դանիան Ուկրաինային ռազմական օգնության 26-րդ փաթեթը կտրամադրի

views-count586 դիտում article-date 23:53 16-05-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։

Բանակցությունների արդյունքների մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

«Լավ հանդիպում ունեցա Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ: Մենք խոսեցինք ուկրաինական պաշտպանական արդյունաբերության մեջ ռազմական աջակցության և ուղղակի ներդրումների մասին: Դանիան մեր պետությանն աջակցելու առաջատարներից մեկն է և արդեն պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության 26-րդ փաթեթը»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, կողմերը քննարկել են նաեւ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, ԱՄՆ-ի ու եվրոպացի գործընկերների հետ դիվանագիտական ​​ջանքերի համակարգումը։

«Այս տարվա հուլիսին Դանիան կսկսի իր նախագահությունը ԵՄ Խորհրդում: Մենք հույս ունենք աջակցության վրա եվրաինտեգրման հարցում և քննարկել ենք դա հանդիպման ժամանակ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
 

Նմանատիպ նյութեր