211652_close_icon
views-count904 դիտում article-date 10:15 26-06-2023

Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ Կանբերան Ուկրաինային 110 մլն ավստրալական դոլարի (մոտ 74 մլն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Այս մասին հաղորդում է Sky News Australia-ն։

Նոր փաթեթը կներառի 70 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 28 M113 զրահամեքենա, 14 հատուկ նշանակության մեքենա, 28 MAN 40M բեռնատար, 14 կցասայլ, ինչպես նաև 105 մմ տրամաչափի հրետանային արկեր։

Բացի այդ, Ավստրալիան ՄԱԿ-ին կտրամադրի 10 մլն ավստրալական դոլար Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Աբանիզն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

Նմանատիպ նյութեր