211652_close_icon
views-count1166 դիտում article-date 11:27 28-05-2014

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային հատկացվող 1,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ անդամ-երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարները համաձայնեցրել են Ուկրաինային 1.6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը։ Բարոզուն համապատասխան հայտարարությունը արել է Բրյուսելում ԵՄ երկրների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ «Մենք ավարտել ենք Ուկրաինային 1.6 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը և համագործակցության պայմանագրի նախապատրաստումը, ըստ որի իշխանության ինստիտուտների կառուցմանը հատկացվելու է 355 մլն եվրո»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր