Ինչ կենսագրություն ունի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը
Ինչպես արդեն հայտնի է, Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ստորև՝ Էդմոն Մարուքյանի կենսագրությունը
Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):
Կրթություն՝
2002թ. Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր:
2006թ. Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթաց, Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:
2007թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2010թ. ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց (University of Minnesota Law School), Մարդու իրավունքների և Միջազգային իրավունքի մագիստրոս:
· 2009 – 2010թ.թ. ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, Humphrey Fellowship ծրագրի շրջանավարտ,
· 2013թ. Միացյալ Թագավորություն, «John Smith Trust» հիմնադրամի շրջանավարտ,
· 2016թ. ԱՄՆ Սթենֆորդի համալսարան, Դրեյփըր Հիլզի Ժողովրդավարության ու Զարգացմանը նվիրված ծրագրի շրջանավարտ,
· 2017թ. Միացյալ Թագավորություն, Միջազգային առաջնորդության ծրագրի շրջանավարտ,
. 2023թ. Ավարտել է «Բանակցությունների ռազմավարություն. Համաձայնության ձեռքբերում բաժանարար գծերից և սահմաններից անդին. Հարվարդ Քենեդու դպրոցի գործադիր կրթական ծրագիրը»։
Աշխատանքային գործունեություն՝
2001թ. -ից սկսած մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և լրջորեն ներգրավվել ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու և քաղաքացիական հասարակությունը կայացնելու գործում։
2001-2003թ.թ. «Մեդիա Գրուպ» լրատվական ՀԿ իրավաբանական բաժնի ղեկավար։
2005թ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, 2006-ին՝ ընտրվել է խմբի նախագահ։
2005-2012թթ. Մարուքյանն անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին։
Էդմոն Մարուքյանը մարդու իրավունքների մասնագիտացմամբ փաստաբան է` սկսած 2008թ. և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ 2010թ.-ից։ Աշխատել է որպես իրավախորհրդատու` պաշտպանելով քաղաքացիներին դատարանում, վարել ռազմավարական դատավարություններ ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
2010-2012թ.թ. «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ։
2012-2021թ.թ. ՀՀ ԱԺ 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։
2022֊2024թ.թ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
2025թ. դասավանդում է Վիեննայի ICEUR անկախ ուղեղային կենտրոնի քաղաքական կանխատեսումների դպրոցում։
2015թ. –ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ։
Խորհրդարանական աշխատանքի տարիներին Էդմոն Մարուքյանը եղել է ՀՀ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական կառույցների անդամ՝
· 2012-2017 (5-րդ գումարման ԱԺ)՝ Պետական-իրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ, ինչպես նաև Արևելյան գործընկերության ԽՎ («Եվրանեսթ»), Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ և այլն.
· 2017-2019 (6-րդ գումարման ԱԺ)՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ և այլն.
· 2020-2021 (7-րդ գումարման ԱԺ)՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
· 2018-2021թթ. պատվիրակության կազմում Հայաստանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում։ Անդամակցել է ԵԽԽՎ հետևյալ հանձնաժողովներին՝
o Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ),
o Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի անդամ,
o ԵԽ անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի անդամ,
o Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի անդամ։
2021թվականի դեկտեմբերի 17-ից ներգրավված է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում։
Այլ տեղեկություններ՝
Ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների հեղինակ և համահեղինակ է:
Օտար լեզուների իմացություն՝
ռուսերեն, անգլերեն:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: