Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ պարզվել է «Սոլո» գիշերային ակումբում կասկածելի վարքագիծ դրսևորած 3 երիտասարդների ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողները Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Սոլո» գիշերային ակումբ, որտեղ նկատել են կասկածելի վարքագծով 3 երիտասարդների, որոնք, նկատելով իրենց, դուրս են եկել ակումբից և, մոտենալով նրանց նստած վայր, նկատել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել մոխրացված հետքերով կաթուցիչ և զիփ փականով դեղնականաչավուն զանգված՝ 1․05 գրամ ընդհանուր քաշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված քաղաքացիներին ակումբի մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչներ 25-ամյա Կարեն Ե․-ն, 25-ամյա Ռուդիկ Ա․-ն և 27-ամյա Արման Ս․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։