Հայաստանի և Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում
ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում:
Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդեռլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․
Նիդեռլանդների պետական կառավարման և բյուջետային համակարգի առանձնահատկությունները,
PIFC հայեցակարգի նպատակն ու կիրառական նշանակությունը,
տարատեսակ հսկողական համակարգերի ներկայացում (EU, SIGMA և COSO մոդելներ և այլն),
ֆինանսական կառավարման և հսկողության ու ներքին աուդիտի համակարգը Նիդեռլանդներում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 30 գլխավոր քարտուղարներ կամ գլխավոր քարտուղարների տեղակալներ, ինչպես նաև շուրջ 16 մարմինների ներքին աուդիտորներ։
Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունը և գործնական օրինակների քննարկումը։
ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխանության և պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։