20 տարվա դադարից հետո մետրոյում փոխարինվել են անվտանգության համակարգերը․ Տիգրան Ավինյան
Քսան տարվա դադարից հետո մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր։
Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։ Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և անվտանգ գործունեությունը։
Տեղադրվել են նաև ավտոկանգեր, որոնք ևս լուծում են մի շարք անվտանգային խնդիրներ»,- նշել է նա։