211652_close_icon

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

views-count1138 դիտում article-date 14:22 14-05-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

Նմանատիպ նյութեր