211652_close_icon

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

views-count562 դիտում article-date 19:38 13-05-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։

Նմանատիպ նյութեր