211652_close_icon

Արամ Ա-ն ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

views-count688 դիտում article-date 20:47 12-05-2025
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանուն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Միջին Արեւելքի իրավիճակին, հայ եւ ռուս եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Լիբանանին առնչվող այլ հարցերի։

Նշված հարցերի վերաբերյալ Արամ Ա–ն ու դեսպանը փոխանակել են տեսակետներ ու մտահոգություններ։

 

Նմանատիպ նյութեր