211652_close_icon

Իտալիան 2.5 մլրդ եվրո է փոխանցելՈւկրաինային ռազմական և մարդասիրական կարիքների համար

views-count2290 դիտում article-date 17:51 11-05-2025
Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար:

Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, իսկ 93 միլիոն եվրոն՝ մարդասիրական գործունեության համար»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Իտալիայի ԱԳՆ-ն հավելել է, որ աջակցությունը տրամադրվել է Եվրամիության ընդհանուր միջոցներով։

 

Նմանատիպ նյութեր