Լիլիթ Աղեկյանին կին ոստիկաններն առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել. ՆԳՆ խոսնակ
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,– գրել է խոսնակը։
Ավելի վաղ փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց: