211652_close_icon

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

views-count2437 դիտում article-date 12:39 10-05-2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան:


 

Նմանատիպ նյութեր