211652_close_icon

Անչափահասները ներգրավված են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ. Արփինե Սարգսյան

views-count2440 դիտում article-date 19:15 07-05-2025
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը իրավապահ համակարգի համար առաջնահերթություն է, և այս տարի ակտիվացնում ենք մեր աշխատանքները վերահսկողության ոլորտում։ Դրա մասին մայիսի 7-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ նրա՝ առգրավումների թվի աճը հենց դա է վկայում, ինչը հնարավորություն է տալիս խզել մատակարարման շղթաները արդեն երկիր ներմուծման փուլում։ Նա հավելել է, որ այդ սկզբունքները տեղ են գտել շուտով ներկայացվելիք ռազմավարական ծրագրում։

«Պաշտոնական տվյալներով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ սովորաբար ներգրավված է մոտ տասը անչափահաս։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պարզել իրական վիճակը՝ ապահովելու համար, որ պաշտոնական տվյալները մոտ լինեն իրական պատկերին»,-ընդգծել է Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր