211652_close_icon

Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի նոր արդիականացված ռազմական ինքնաթիռներով

views-count571 դիտում article-date 21:42 07-05-2025
Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերությունը հայտարարել է, որ 2026-ին թուրքական ռազմաօդային ուժերին կմատակարարի 4 միավոր արդիականացված «Hava SOJ» էլեկտրական մարտկոցով աշխատող ռազմական ինքնաթիռ: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ինքնաթիռը «TUSAŞ»-ն արտադրում է համատեղ թուրքական ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերության հետ միասին: Այն հնարավորություն ունի ցամաքում, օդում և ծովում հայտնաբերել հեռահաղորդակցության և ռադարային ազդանշաններ:

Նշվում է, որ այն կարող է նաև արգելափակել այդ ազդանշանները՝ ապահովելով ռազմական մյուս ինքնաթիռների արդյունավետ գործունությունը:

Նմանատիպ նյութեր